Ինչքան կուզենք՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կփակենք. «Իմ քայլի» պատգամավորը՝ դատարանները շրջափակելու մասին
«Հրապարակ» թերթ գրում է.
«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանից երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու, ում հորդորով է իր ՖԲ էջից հեռացրել մայիսի 18-ի աղմկահարույց ստատուսը։ «Ես ոչ մի բան չեմ ջնջել, ես նմա՞ն եմ ըտենց մեկին, որ ինձ ինչ-որ մեկը դիտողություն անի»։
Մինչդեռ կա պատճենը․ «Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել: Այսօր, ժամը 13:00-ին բոլորս դեպի Նոր Նորքի դատարան»։
Ավելի ուշ հանել էր դատարան գնալու կոչը։ Չգիտեի՞ք, որ իրավունք չունեք ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ։ «Ո՞վ ա ասում»։ Սահմանադրությունը։ «Ես ճնշում չեմ գործադրել, էդ ասողներն էլ գլուխները պատին են տվել»։
Բայց Դուք կոչ էիք արել ազդել դատավորի որոշման վրա։ «Դա խախտում չի, ես իրավունք ունեի, ինչ արել եմ, օրենքով եմ արել, այո, լավ եմ արել՝ կոչ եմ արել, ճիշտ եմ արել՝ ուղղորդել եմ, որ գնան փակեն, պետք լինի՝ էլի կանեմ... պետք լինի՝ կփակենք, պետք լինի՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կփակենք»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...