«Թավշյա» պաշտոնյաները ձգտում են գազային ատրճանակի և որսորդական զենքի թույլտվություն ձեռք բերել
«168 ժամ» թերթը գրում է.
«Մերօրյա «թավշյա» պաշտոնյաների նախասիրությունների մասին շրջանառվող տեղեկությունները մինչ օրս հնդկական պարերից եւ ակումբային-փաբային զվարճանքներից այն կողմ չեն անցել: Եվ եթե նախկինների նախասիրությունները չափվում էին թանկարժեք շարժական ու անշարժ նվերներով, ապա հեղափոխական պաշտոնյաների համար բացահայտած վերջին զվարճանքի տեսակը, պարզվում է, զենք կրելն է դարձել:
168.am-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ երիտասարդ մի քանի պաշտոնյաներ դիմել են համապատասխան մարմիններ՝ զենք ստանալու թույլտվության համար: Եվ թղթատարության ողջ գործընթացն իրականացվում է առանց իրենց ֆիզիկական ներկայության:
Գոնե մեզ փոխանցված եւ ճշտվող տեղեկության համաձայն՝ գործընթացի նախնական շրջանում զենքի գործածման իրավունք ստացող պաշտոնյաները վարորդների միջոցով են փաստաթղթերը շրջանառում: Թերեւս հասկանալի չէ, թե ինչպե՞ս են իրենց անձը թաքցնելու փորձ անող պետական պաշտոնյաները Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից ստանալու համապատասխան թղթեր, որոնց դեպքում պարտավոր են մինչ այդմեզի եւ արյան անալիզները հանձնել:
Աղբյուրը փոխանցում է, որայլոց միջոցով զենքի թույլտվություն ստանալը, միեւնույն է, հրապարակային է դառնում վերջին փուլում՝ երբ ոստիկանությունը հավաքված ողջ փաստաթղթերի հիման վրա տալիս է իր եզրակացությունը, որպեսզի զենքի խանութից տվյալ անձն իր համար ցանկալի զենքը գնի:
Հիշեցնենք, խոսքը բացառապես գազային ատրճանակի եւ որսորդական զենքի մասին է, մարտական զենք ստանալու իրավունքը վերապահված է բացառապես ուժային կառույցների ներկայացուցիչներին:
Նկատենք նաեւ, մերօրյա պաշտոնյաների մոտ զենքի հանդեպ մոլուցքը դրսեւորվում է ճիշտ այն ժամանակ, երբ կառավարությունը որսը կանխարգելելու իրատեսական ելքեր է մտածում, իսկ նույն այդ նիստի ժամանակորսը կտրականապես արգելելու միջնորդությամբ է հանդես գալիս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...