Նախկին իշխանությունների «աչքի փուշ» դատավորը
«Փաստ» թերթը գրում է.
«Մի քանի օր շարունակ ակտիվորեն քննարկվում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը, թե Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը:
Բոլորն, ըստ էության, արդեն հերքել են այս տեղեկատվությունը, իսկ նշյալ դատավորներից Մխիթար Պապոյանը այս գրառման առումով հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Պապոյանը ժամանակին եղել է նախկին իշխանությունների, այսպես կոչված, «աչքի փուշը»: Համակարգում խոսում են, որ դրա պատճառն այն է, որ իշխանական «էլիտայում» բոլորն էլ գիտեին՝ Մխիթար Պապոյանի դեպքում որևէ ճնշում, որևէ միջամտություն չի աշխատելու:
Ավելորդ չէ նշել, որ նա է եղել ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, Վազգեն Խաչիկյանի ու սոցիալական ծառայության տասներկու աշխատակիցների և մեծ հնչեղություն ունեցող մի շարք այլ գործերով դատավորը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...