«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախորդ օրը տեղի ունեցած «Իմ քայլը» ֆրակցիայի 3 ժամանոց նիստում քննարկվել է անցումային արդարադատության ուրբաթ օրվա լսումներին իրենց պահվածքը, ասելիքը, հերթագրել են ելույթ ունեցողներին` Վլադիմիր Վարդանյան, Քրիստինե Պողոսյան, Արփի Դավոյան, Համազասպ Դանիելյան:
Հաձնարարվել է, որ ելույթ ունեցողներն ընդգծեն, որ հատ-հատ պատասխանատվության են կանչվելու բոլոր դատավորները, ու նրանց հարցով պետք է զբաղվի նաեւ ԱԺ-ն:
Թեժ է եղել Քոչարյանի կալանքի հարցի քննարկումը, ընդհուպ նրան ոչնչացնելու կոչերով։ Լեյտմոտիվը եղել է` Քոչարյանը չարիք է, եւ պետք է այդ չարիքից ազատվել: Ելույթները եղել են հիմնականում զգայական եւ ոչ իրավական։ Էդգար Առաքելյանն ասել է, որ Քոչարյանին ընդհանրապես չպետք է նկատել եւ բոյկոտով «ոչնչացնել», Արման Եղոյանը «գտել» է` «պետք է տրորել-անցնել», Միքայել Զոլյանը` «որ այդքան ասում են կվերադառնա, ո՞ւր պտի վերադառնա, կասե՞ք»։ Բոլորը եղել են նյարդային վիճակում եւ արձանագրել են, որ «իրավիճակը լարված է»։
Պակաս թեժ չի եղել ՍԴ-ի ու ԲԴԽ-ի հետ կապված խոսակցությունը․ Հերիքնազ Տիգրանյանը, Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը պնդել են, որ «մենք էս խնդիրը չէինք ունենա, եթե արդարադատության նախարարը մեր ներկայացրած փաթեթն ընդուներ»:
Տիգրանյանն ասել է․ «Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին», եւ կարդացել է Սահմանադրության անցումային դրույթները, որոնք իրավունք են տալիս, որ ԱԺ-ն ցրի այդ մարմինները: Զեյնալյանի թեման սրանով չի ավարտվել, հարց է հնչել, թե ինչով է զբաղված նախարարը, ինչու օրենքներ չի բերում ԱԺ՝ «ինչո՞ւ մենք պետք է էդ օրենքները գրենք, մենք քաղաքական գործիչներ ենք»:
Անգամ խոսել են նախարարի փոփոխության, գործադիր իշխանության «անգործության» մասին: Միայն ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանն է առարկել. «Ես կարող եմ 10 անգամ ավել թերություններ ասեմ, թե ինչ չի արել կառավարությունը, բայց հիմա դրա ժամանակը չէ»: Վարազդատ Կարապետյանը նկատել է. «Գործադիրի անգործությունից եք խոսում, բայց մենք նույնպես չենք արդարացնում հասարակության հույսերը եւ շատ դանդաղ ենք աշխատում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...