«Չելսիի» գլխավոր մարզիչը հիասթափություն է հայտնել ԵԼ եզրափակիչ խաղում Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառով
Լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին:
«Սարին հայտնել է, որ Եվրոպայի լիգայի եզրափակչի անցկացման վայրն անհարմար է մեր երկրպագուների համար, և կարելի էր ավելի լավ վայր ընտրել: Նա հիասթափված է, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանալու դաշտ դուրս գալ եզրափակիչ խաղում», - ասվում է լոնդոնյան ակումբի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզական աշխարհի այլ ներկայացուցիչներ նույնպես հիասթափություն և վրդովմունք էին հայտնել ԵԼ եզրափակչին Մխիթարյանի բացակայության պատճառով:
Նախօրեին բրիտանացի հայտնի լրագրող, CNN-ի հաղորդավար Պիրս Մորգանը կոչ էր արել երկու ակումբներին բոյկոտել եզրափակչի անցկացումը Բաքվում՝ հույս հայտնելով, որ ՈւԵՖԱ-ն այդ պարագայում կչեղարկի իր որոշումը և կտեղափոխի եզրափակիչը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ