ՔՊ-ական պատգամավորը 150 հազար դոլարանոց մեքենա վարելուց հետո, հիմա էլ թիկնապահնե՞ր է պահում
«Իրավունք» թերթը գրում է.
«Շրջանառվող լուրերի համաձայն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ Զարեհ Սարգսյանի ՔՊ-ական պատգամավոր որդու օրենսդիր «կայֆերը» շարունակվում են:
Ականատեսների պնդմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հիմա էլ «ախռաննիկներ» է պահում, նրան քաղաքում մշտապես ուղեկցում են սպորտային հագուստով եւ թիկնապահի կեցվածքով 2-3 անձ:
Ի դեպ, հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վերջերս աչքի էր ընկել նաեւ Երեւանի փողոցներում Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա վարելիս: Այդ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է, եւ երբ աղմուկ բարձրացավ, նա հայտարարեց, որ ընկերոջ մեքենան է: Այնպես որ, չի բացառվում, այս անգամ էլ հայտարարի, թե ընկերոջ «ախռաննիկներն են» իր հետ քաղաքում շրջում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...