Նեպալցին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 24 անգամ նվաճելով Էվերեստի գագաթը
Նեպալի բնակիչ Կամի Ռիտան համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 24-րդ անգամ մագլցելով աշխարհի ամենաբարձր՝ Էվերեստ լեռան (8848 մետր) գագաթը:
Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, 49-ամյա լեռնագնացը գերազանցել է մայիսի 15-ին իր իսկ սահմանած ռեկորդը: Նա Էվերեստն առաջին անգամ մագլցել է 1994թ.-ին և վերջին 25 տարում 24 անգամ նվաճել է լեռան գագաթը:
Ինքը՝ Կամին, պատմել է, որ կյանքի ընթացքում նվաճել է մոլորակի ամենավտանգավոր և ամենաբարդ մագլցելի լեռների մեծ մասը:
Հայտնի է, որ Նեպալի և Տիբեթի (ՉԺՀ) միջև գտնվող աշխարհի ամենաբարձր լեռան գագաթն առաջին անգամ նվաճել են շերպա Տենցինգ Նորգեհեմը և նորզելանդացի Էդմունդ Հիլարին՝ 1953թ.-ի մայիսի 29-ին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ