Ձայնագրություն․ Փաշինյանը բացել է չաշխատող և աշխատակիցներ չունեցող գործարան
politik.am- ը գրում է. Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր քաղաքում մասնակցեց «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների գործարանի բացմանը։
Կառավարության լրատվական ծառայությունից այդ օրը տարածվեց հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր․««Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը նշել են, որ մինչ այժմ իրական ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն ԱՄՆ դոլարը։ Գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչև 1000 բալոնի։ Ծրագրի ավարտին աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։ Նախատեսվում է առաջին արտադրանքն սկզբնական շրջանում փոքր քանակությամբ սպառել Հայաստանում, իսկ մնացածը՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Ղազախստանում, Սաուդյան Արաբիայում և այլ երկրներում»։
Գործարանի բացումից ացնել է 6 ամիս, սակայն բացված գործարանը դեռևս արտադրանք չունի։ Գործարանի աշխատակիցների հետ կապ հաստատելուց հետո հաստատվեց մեր տեղեկությունը։ Ներկայացվող ձայնագրությունից պարզ է դառնում, որ գործարանում դեռևս չունեն արտադրանք վաճառքի համար։ Մենք ներկայացել էինք որպես գնորդ։ Առաջարկել էինք նաև գովազդային արշավ իրականացնելու համար արտադրման պրոցեսը տեսանկարահանել, սակայն գործարանի աշխատակիցը տնօրենի հետ քննարկելուց հետո հրաժարվեց։ Մանրամասնները՝ ձայնագրությունում․
Մենք ներկայանալով մեքենաների գազաբալոններ տեղադրող ընկերություն ցանկություն էինք հայտնել 300 գազաբալոն պատվիրել։ Բայց պարզվեց գործարանը չի կարող սպասարկել մեր պատվերը և սա այն դեպքում, երբ բացմանը հայտարարվել է, որ սկզբնական փուլում օրական 200 բալոն են արտադրելու, իսկ հետո հասցնելու են օրական 1000 բալոնի։
«Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ մասին տվյալները բացակայում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000plus.am պաշտոնական կայքից, ինչը նշանակում է, որ ընկերությունը չունի գրանցված աշխատակիցներ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...