Վարչապետն իրավունք չուներ դատարանի դռները փակելու կոչով հանդես գալ, դա լուրջ խնդիր է. Լուսինե Սահակյան (տեսանյութ)
Հստակ էր, որ վարչապետն իրավունք չուներ դատարանների մուտքերը փակելու կոչով հանդես գալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ արգելափակել բոլոր դատարանների ելքն ու մուտքը:
«Ես սպասում էի ԲԴԽ-ի կոշտ դիրքորոշմանը, բայց ԲԴԽ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում ոչինչ չկար: Դատական համակարգը մնաց միայնակ, և միայն Մարդու իրավունքների պաշտպանը խոսեց այդ մասին»,-ասաց նա:
Նա նշեց, որ կան դատավորներ, որոնք պատասխանատվության չեն էլ ենթարկվի, նրանք ականջալուր են իշխանությանը. «Ասում են՝ դատարանների վրա չենք կարող ճնշում գործադրել, մեկ էլ այս գործով կոչ են անում փակել դատարանների դռները:
Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում դատավորների հեռացվելը, սա շատ վտանգավոր է: Անընդհատ լսում եմ անցումային արդարադատության մասին և չեմ տեսել, թե որ ուղու կողմնակիցն են իրենք, դա արդեն վախեցնում է»,-ասաց նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...