Թուրք անասնագողերը Վրաստանում դաժան ծեծի են ենթարկել տարեց հային (տեսանյութ)
Ջավախքի՝ Թուրքիայի հետ սահմանակցող Կարծախ հայաբնակ գյուղում ախոռի պահակ Սարգիս Գասպարյանի նկատմամբ ավազակային հարձակում է իրականացվել:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը: Պահակի խոսքով՝ գողերը վագոն-տնակ են ներխուժել:
«Նրանք կրակեցին շան վրա, ինձ հրացանի կոթով հարվածեցին, ինչ-որ բան փչեցին աչքերիս և սկսեցին ձեռքերս թոկով կապկպել, ձեռնաշղթաներ հագցրին, բերանս փակեցին ու դուրս եկան: Նրանք թուրքերեն էին խոսում»,- պատմել է Գասպարյանը Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ:
Ինչպես հաղորդում է nor.ge-ը, սահմանապահին հաջողվել է մինչև Թուրքիայի սահմանը հատելը վերադարձնել գողացված անասուններին, սակայն այդ ընթացքում գողերն արդեն թաքնվել են:
Նշվում է, որ սա Վրաստանի սահմանամերձ գյուղերում անասնագողության առաջին դեպքը չէ, ընդ որում՝ բոլոր դեպքերում անասունները Թուրքիայի սահման են քշվել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...