Ես ձեզ պարտք եմ. Կոմպանին՝ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներին
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան և ավագ Վենսան Կոմպանին, որը հայտարարել է անգլիական ակումբից հեռանալու մասին, իր երախտագիտությունն է հայտնել թիմակիցներին.
«Երախտապարտ եմ երկրագուներին, բայց առանց թիմակիցներիս, ես չէի լինի այնտեղ, որտեղ հիմա եմ: Մենք միասին ենք պայքարել ամենալարված կռիվներում: Թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում:
Ես ձեզ պարտք եմ, տղաներ:
Կցանկանամ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ակումբի անձնակազմին. դուք հիանալի աշխատանք եք կատարում: Դուք ինձ օգնել եք վերադառնալ խաղադաշտ էլ ավելի ուժեղ: Շնորհակալ եմ:
Ցանկանում եմ նաև իմ սերը հայտնել ամենամտերին և թանկ մարդկանց՝ ընտանիքիս: Իմ սերը սահման չի ճանաչում:
Միայն մեկ բանի համար եմ ցավ ապրում: Շատ կցանկանայի մորս ինձ հետ մարզադաշտ տանել, տեսնել, թե նա ինչպես է երգում «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների հետ: Շատ կցանկանայի, որ նա ինձ երջանիկ տեսներ: Տեսներ, որ ես անում եմ այն, ինչ սիրում եմ, այն ակումբում եմ, որը սիրում եմ: Հոգուս խորքում գիտեմ, որ այս ամբողջ ընթացքում նա մեզ հետ է եղել»,- գրել է Կոմպանին ֆեյբուքյան իր էջում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ