Ադրբեջանի ՖՖԱ-ն երաշխավորել է Մխիթարյանի անվտագությունը ԵԼ-ի եզրափակչում
Armsport-ը գրում է.
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամադովը հավաստիացրել է, որ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ոչինչ չի սպառնա Եվրոպա լիգայի՝ «Չելսիի» հետ Բաքվում կայանալիք եզրափակիչ խաղում:
Հանդիպումը, հիշեցնենք, տեղի կունենա մայիսի 29-ին:
«Մեր պետական մարմիններն ՈւԵՖԱ-ին երաշխիքներ են ներկայացրել Մխիթարյանի՝ Բաքու գալու վերաբերյալ:
Ոչ մի խնդիր չի լինի անվտանգության ապահովման առումով:
Երբ դեռ «Արսենալը» եզրափակիչ դուրս չէր եկել, մենք ՈւԵՖԱ-ից երաշխիք ապահովելու պահանջ էինք ստացել: Մեր իշխանությունները ձեռնարկել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները Մխիթարյանի՝ Բաքու ժամանելու հետ կապված»,- Մամադովի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը:
Ավելի վաղ, The Times-ը հայտնել էր, որ Մխիթարյանն, անվտանգության նկատառումներից ելնելով, բաց կթողնի Եվրոպա լիգայի եզրափակիչը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ