Բաքուն լրացուցիչ 10 հազարական տոմս կտրամադրի «Արսենալին» եւ «Չելսիին»
Ադրբեջանի ֆուտբոլային ղեկավարությունը «Արսենալին» եւ «Չելսիին» հավաստիացրել է, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի համար ամեն ակումբին կտրամադրի լրացուցիչ 10 հազար տոմս Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում (68700 տեղ), եթե ակումբները կամ տուրիստական ընկերությունները կազմակերպեն չարտերային չվերթներ Լոնդոնից Բաքու, հաղորդում է dailymail-ը։
ՈւԵՖԱ-ն եզրափակիչի մասնակից ակումբներին տրամադրել է 6 հազարական տոմս, ինչն առաջացրել էր ակումբների դժգոհությունը։ Սակայն խնդիրն այն է, որ մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչ հանդիպումից առաջ վերջին ուղիղ չվերթը Լոնդոնից Բաքու մայիսի 25-ին է։ Մայիսի 18-ի դրությամբ, դեռ ոչ մի չարտերային չվերթ Լոնդոնից Բաքում նշանակված չէ։
Նշվում է, որ եզրափակիչի 25 հազար տոմս արդեն վաճառվել է ինտերնետային հարթակներում օտարերկրացի երկրպագուների։ 10 հազար տոմս վաճառքի կհանվի Բաքվում մայիսի 22-ից։
Հիշեցնենք, որ հարցականի տակ է նաեւ Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասակցությունը եզրափակիչին, թեեւ ՈւԵՖԱ-ն եւ ադրբեջանական կողմը տվել են ազատ մուտքի եւ անվտանգության երաշխիքներ։ Սակայն բրիտանական մամուլը, հղում անելով «Արսենալում» աղբյուրներին, գրել էր, որ Մխիթարյանի մեկնումը Բաքու քիչ հավանական է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ