ԵՊՀ խորհրդի անդամը՝ Արամ Սիմոնյանի` սեփական աթոռը «ճանկռտելու» փաշինյանական բնորոշումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵՊՀ 100-ամյակը տոնող, համալսարանի խորհրդի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանին հարցրինք` ի՞նչ կարծիքի է Արամ Սիմոնյանի` սեփական աթոռը «ճանկռտելու» փաշինյանական բնորոշումների առնչությամբ։ «Դեռ ուսանող տարիներից խնդիրներ ունեինք` համալսարանն ավելի լավը դարձնելու»:
Չէ` Դուք կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկեք, եթե խորհրդի նիստ հրավիրվի, եւ դրվի Սիմոնյանի անվստահության հարցը։ «Նախորդ անգամ, երբ դրվել է անվստահության հարցը, ես պնդեցի, որ ներկայացվեն հիմնավորումները»: Կարո՞ղ ենք ասել, որ Ձեզ համար դժվար է լինելու նրան դեմ քվեարկելը։ «Դուք հարցը տանում եք անհատական դաշտ, նկատեք` առաջին նիստից հետո համալսարանում տեղի են ունեցել որոշակի շարժեր՝ կառուցվածքային եւ այլ փոփոխություններ։ Ես հետեւում եմ համալսարանի կայքին եւ դա նկատում։ Ես չգիտեմ` որքանով են դրանք խորքային, ամեն դեպքում՝ ընդունվել է որոշում, որ պետք է ինչ-որ բան փոխել»:
Հասկացանք. կոնկրետ կասե՞ք` եթե կրկին դրվի Արամ Սիմոնյանի անվստահության հարցը, ինչպե՞ս կվարվեք Դուք։ «Ինձ համար դա Արամ Սիմոնյանի, Պողոս Պողոսյանի հարցը չէ, ինձ համար համալսարանում արմատական փոփոխություններ իրականացնելու հարցն է կարեւոր»: Իսկ ե՞րբ կլինի խորհրդի նիստը, խոսվում էր մայիսի 15-ի մասին, չեղավ, որովհետեւ չե՞ն կարողանում Արամ Սիմոնյանի աթոռին այլ «ճանկռտող» նշանակել, դա՞ է պատճառը։ «Երբ տեղի կունենա հաջորդ նիստը, կդժվարանամ ասել՝ նամակ դեռ չենք ստացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...