Անգլիական ֆուտբոլային ակումբը կապ է ունեցել Բեն Լադենի ընտանիքի հետ
Անգլիական «Շևիլդ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը 3,5 մլն եվրո վարկ է ստացել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա Բեն Լադենի ընտանիքից: Այս մասին տեղեկացնում է Independent-ը:
Աղբյուրը նշում է, որ ապացույցները ներկայացվել են Լոնդոնի գերագույն դատարան, որտեղ շարունակվում է դատական նիստը համասեփականատերեր Քևին Մաքեյբի և Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի անդամ, արքայազն Աբդուլա բին Մոսադ բին Աբդուլազիզ Ալ-Սաուդի միջև` ակումբի բաժնետոմսերի ամբողջական փաթեթի իրավունքի ձեռքբերման համար:
Արքայազնի փաստաբան Անդրեաս Գլեդխիլի խոսքերով` գումարը փոխանցվել է Բեն Լադենի ընտանիքի անդամներից մեկի կողմից: Նշվում է, որ Մակեյբն իմացել է այդ մասին, սակայն ժխտում է իրականությունը:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Շևիլդ Յունայթեդ»-ը Չեմպիոնշիփում գրավել է երկրորդ տեղը և հաջորդ մրցաշրջանում իրավունք է ստացել հանդես գալ Պրեմիեր լիգայում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ