Աշոտյանը միակը չէ, որ հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ
«Իրատես» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունում արտախորհրդարանական ուժերը փնտրում են առավել ադեկվատ անձի, որի հետ գոնե կարող են քննարկել երկրի համար կարեւորագույն հարցեր, որտեղ իշխանություն-ընդդիմություն խաղալը երկրորդական է։
Եվ, մեր տեղեկություններով, կարծես գտել են մեկին, ով բաց է քննարկման համար եւ «հարայ-հրոցով» չի խոսում նրանց հետ։ Խոսքը ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի մասին է, որին, ըստ նույն տեղեկությունների, փորձում են հասկացնել, որ անհնար է առաջ շարժվել աջուձախ բոլորին «փռելով ու ծեփելով», որ արտաքին լուրջ մարտահրավերներ ունեցող այս երկրում բացի անձնական շահից, կա երկիր պահելու խնդիր։
Ասում են, հեշտ չի ստացվում նրան եւս դուրս բերել անընդհատ նախկինների հետ համեմատվելու գծից, բայց կարծես հնարավոր է բան հասկացնել։
Ի դեպ, օրերս նաեւ Արմեն Աշոտյանն էր հանդիպել Արարատ Միրզոյանի հետ, սակայն նա միակը չէ արտախորհրդարանական ուժերից, որի հետ Միրզոյանը քննարկում է քաղաքական հարցեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...