Արթուր Դավթյանի օգնականը 10 հատ մեքենա է գնել եւ վարձույթով տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դատախազական համակարգում շատերը տարակուսած են այն փաստից, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց չի տեսնում համակարգում աշխատողների քայլերը:
Մասնավորապես, համակարգում տարածված լուրերի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արթուր Բաղդասարյանը, որը մշտապես ուղեկցում է նրան եւ դեռ օրերս նրան ուղեկցում էր ԱԺ-ում, վերջերս միանգամից 10 հատ մեքենա է գնել եւ վարձույթով է տվել: Միգուցե մեքենաները իր անունով չեն, բայց համակարգում լուրեր կան, որ իրեն են պատկանում:
Տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Հերթական սուտն է: Եթե խոսքը վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ապա նա 10 ավտոմեքենա չունի, որեւէ նման տիպի ու, առհասարակ, որեւէ ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում. եթե վերջինիս հետ կապված ունեք փաստեր, առանց վարանելու կարող եք հրապարակել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...