Եկեղեցին Փաշինյանի առջեւ պայման է դրել. «եթե հարկեր եք ուզում, ուրեմն...»
«Իրավունք» թերթը գրում է.
«Վերջերս տեղի ունեցած եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի նիստը, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, հարթ չի անցել: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած որեւէ որոշում չի կայացվել, բայց հարցադրումների միջոցով ակնհայտ է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության ակնկալիքը եկեղեցուց: Խոսքը, մասնավորապես, վերաբերել է հարկային քաղաքականությանը:
Ընդ որում՝ եկեղեցու ներկայացուցիչները նշել են, որ կարող են եւ հարկերը լրիվ չափով մուծել, բայց իրավաչափորեն պահանջելով, ասենք, պետության կողմից եկեղեցուն պատճառված վնասը:
Օրինակ՝ ակնարկելով, որ եկեղեցին կարող է պահանջել, որ իրեն վերադարձնեն Մատենադարանում պահպանվող բոլոր ձեռագրերը, որոնք ազգայնացվել են բոլշեւիկյան հեղափոխության արդյունքում, ինչպես նաեւ այն վնասները, որ կրել են այդ տարիներին՝ զրկված լինելով իրենց սեփականությունը հանդիսացող գույքի բնականոն շրջանառությունից ակնկալվող եկամուտներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...