«Բա էդ Գելափ կոչվածի 87 տոկոսն ո՞ւր է, երբ հույսներդ էդ 10 տարեկան երեխաներն են». Գ. Եղիազարյան (տեսանյութ)
«Նպատակդ Արցախի հետ ներքին հակամարտությունն է»,-Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ հասունացող խմորումներին անդրադառնալով, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։
Նա անդրադարձավ նաև դատարանի դահլիճից դուրս տեղի ունեցող զարգացումներին՝ ասելով.
«Վերցրեք 37 թվի նյութերը և տեսեք՝ դատավարությունների ժամանակ մասսա էին հավաքում, ձեզ պես, և գոռում էին՝ «մահ դավաճաններին»։ Էդ մարդիկ գնում էին տարբեր հոդվածներով՝ ո՛չ սպանության, ո՛չ գնդակահարության, բայց գոռում էին՝ «մահ»»։
Ըստ նրա՝ այսօր նույն բանն է կատարվում Քոչարյանի դատավարության ժամանակ։ Եղիազարյանն անընդունելի է համարում հատկապես երեխաների ներկայությունն այդ իրարանցման մեջ.
«Եթե էդքան կարգին մարդ եք, չե՞ք ամաչում՝ կարելի՞ է 10-12 տարեկան երեխաներին հավաքել, նրանց ձեռքին տալ ձեր պաստառները՝ «Մահ մարդասպանին» խորագրի տակ։ Բա էդ «Գելափ» կոչվածի 87 տոկոսն ո՞ւր է, երբ որ հույսներդ էդ 10 տարեկան երեխաներն են. ձեզ հաշի՛վ տվեք՝ ինչ եք անում։ էնտեղ էլ պատմում եք հեքիաթներ, թե Քոչարյանին եկել են պաշտպանելու վարձով՝ 10 հազար դրամով»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...