«Աննախադեպ դատավարություն»․ Deutsche Welle-ն և «Ֆրանս պրես»-ը՝ Քոչարյանի գործի մասին
Միջագային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը։
Մարտի մեկի գործով զարգացումներին անդրադարձել է նաև գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը։ «Աննախադեպ դատավարություն․ Հայաստանում դատում են նախկին նախագահին» վերնագրով հոդվածում լրատվամիջոցը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործով նիստին դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր։
«Հավաքվածների նշանակալի մասը նախկին նախագահին ողջունում էր «Ազատություն» բացականչություններով։ Քոչարյանի մի քանի տասնյակ աջակիցներ էլ դատարանի բակում էին՝ նախկին նախագահին կալանքից ազատելու պահանջով»,-գրում է Deutsche Welle-ն։
Գործին անդրադարձել է նաև աշխարհի խոշորագույն լրատվական գործակալություններից «Ֆրանս պրես»-ը։ Անդրադառնալով թեմային, հեղինակավոր գործակալությունը նշում է, որ դատավարության օրը Ռոբերտ Քոչարյանի տասնյակ աջակիցներ բողոքի ակցիա են արել, որոնք ուղեկցվել են «Քոչարյանը քաղբանտարկյալ է» և «քաղաքական վենդետտա» գրություններով պաստառներով։
«Մոխրագույն գործնական կոստյում հագած՝ Ռոբերտ Քոչարյանն անխռով տեսք ուներ․ նա ժպտաց իր աջակիցներին, ովքեր «Ազատություն» բացականչեցին»,-գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ ՀՀ նախկին նախագահը համարում է, որ իր հետ կատարվող գործընթացն ապօրինություն է, և ՀՀ ներկայիս իշխանությունն իրեն մեղավոր է նշանակել, իսկ դատական համակարգն այժմ ծառայում է քաղաքական ղեկավարին։
«Ֆրանս Պրես»-ը հիշեցնում է, որ 2008թ․ Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններից հետո լարվածությունը վերածվեց ոստիկանության և ցուցարարների միջև բախումների։ 2009 թվականին ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց 2008 թվականի հետընտրական բողոքի ցույցերը կազմակերպելու համար և դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, սակայն 2011 թվականին համաներվեց։
Գործակալությունը մեջբերում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերը, ով նշել է, որ մոտակա նպատակը Ռոբերտ Քոչարյանին նախնական կալանքից ազատելն է։ Փաստաբանը հավելել է, որ դատավարությունը կարող է մի քանի տարի տևել։
Գործակալությունը հավելում է․ «Քոչարյանը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները ոգևորված չեն՝ պարզելու, թե ում վրա է 10 զոհերի պատասխանատվությունը իշխանության համար անցանկալի փաստերի բացահայտումների վախի պատճառով»։
Աղբյուրը՝ yerevan.today


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...