Աննա Հակոբյանի հիմնադրամը որոշել է փող հավաքել ոչ միայն օլիգարխների գրպանները թափ տալով, այլև կառավարության բուֆետի այցելուներից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Աննա Հակոբյանի գլխավորած City of smile («ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը որոշել է փող հավաքել ոչ միայն օլիգարխների գրպանները թափ տալով, այլև կառավարության բուֆետի այցելուներից:
Օրերս կառավարության բուֆետում, որն աշխատեցնում է «Արտ լանչ» ընկերությունը, դրամարկղի մոտ նկատեցինք դրամահավաքի համար նախատեսված փոքր արկղը՝ վրան գրված City of smile, ինչպիսիք կան նաև սուպերմարկետներում, օդանավակայանում և այլուր:
Արկղի վրա երեխայի լուսանկար է, որի վերևում գրված է՝ օգնենք քաղցկեղով հիվանդ երեխաներին: Նկարի կողքին էլ մի քառանիշ թիվ է, որով մարդիկ կարող են SMS ուղարկել՝ դրանով օժանդակելով հիմնադրամին:
Արկղի մեջ շատ քիչ փող կար՝ ընդամենը մի քանի մանրադրամ: Դե, եթե հանգանակությունն անանուն է, և ոչ ոք չի իմանալու, որ վարչապետի տիկնոջ հիմնադրամին փող ես փոխանցում, փոխանցելու իմաստը ո՞րն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...