Աղբի մենաշնորհ. Էջմիածնում աղբը տեսակավորելու գործն իրենով է արել փոխքաղաքապետը
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արդեն գրեթե մեկ ամիս է՝ Էջմիածնում չեն դադարում բողոքի գործողությունները ընդդեմ էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի: Բողոքողները Էջմիածնի աղբավայրի շուրջ բնակվող եւ աղբավայրում իրենց հացը վաստակող քաղաքացիներն են: Տարիներ շարունակ այդ մարդիկ տեսակավորել են աղբը, ապակին, մետաղը, պլաստիկն ու այլ ապրանքներ առանձնացրել են եւ հանձնել:
Թավշյա հեղափոխությունից հետո աղբը տեսակավորելու գործն իրենով է արել էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը, ում հրահանգով աղբատարներն աղբը տանում են նախ Էջմիածնի ալրաղացի տարածք, բեռնաթափում, որտեղ այն տեսակավորվում է, հետո միայն անպետք աղբը տեղափոխվում աղբավայր:
Երեկ այն քաղաքացիները, որոնք երկու տասնամյակ ապրել են աղբը տեսակավորելու հաշվին, շրջափակել էին ալրաղացը՝ թույլ չտալով, որ մեքենաները դուրս գան տարածքից: Նրանք ասում են, որ քաղաքի աղբը փոխքաղաքապետի սեփականությունը չէ, եւ նա իրավունք չունի մենաշնորհ հաստատել աղբի նկատմամբ: Նրանք մտադիր են բողոքի գործողություններ կատարել նաեւ կառավարության դիմաց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...