Նյույորքցի դիզայներները տպել են լավագույն տունը Մարսի վրա ապրելու համար (տեսանյութ)
Նյու Յորքի AI SpaceFactory դիզայնի և ճարտարապետության գործակալությունը NASA-ից 500 հազար դոլար է շահել, 3D տպիչի վրա տպագրելով տուն Լուսնի կամ Մարսի վրա ապրելու համար: Մրցույթը տևել է 4 օր:
Եվրանյուզը գրում է, որ մասնակիցների խնդիրն է եղել տպագրել շինության մակետը՝ իրականից երեք անգամ փոքր, մարդու նվազագույն մասնակցությամբ և այն նյութերից, որոնք կարելի է գտնել Մարսի վրա: Հաղթող ճանաչված AI SpaceFactory-ն իր մոդելը տպագրել է կենսաքայքայվող և վերամշակվող կենսապոլիմերային բազալտային կոմպոզիտից:
Երկրորդ մասնակիցը՝ Փենսիլվանիայի պետական համալսարանը, օգտագործել է բետոնի հատուկ խառնուրդ: Երկու կառուցվածքն էլ հաջողությամբ անցել են ամրության և ծխի ու ծանր բեռների հանդեպ հերմետիկության փորձարկումները: Երբ գործի է դրվել էքսկավատորը, Փենսիլվանիայի համալսարանի տունը չի դիմացել ճնշմանն ու փլուզվել է, իսկ AI SpaceFactory-ի կառույցը դիմացել է:
NASA-ն 3D-Printed Habitat Challenge նախագիծը սկսել է 2015 թվականին՝ երկարաժամկետ տիեզերական առաքելությունների համար էկոլոգիական բնակարանների մշակման համար, նաև այդ տեխնոլոգիաները Երկրի վրա կիրառելու հնարավորությամբ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...