Ադրբեջանցի փորձագետը կարծում է, որ ՀՀ նախագահն է «մեղավոր»
Ադրբեջանի քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությունը, որը նախազգուշացնում է բրիտանացի ֆուտբոլային երկրպագուներին Բաքվում անվտանգության հնարավոր սպառնալիքների մասին:
Ադրբեջանցի փորձագետն ասել է, թե Լոնդոնի նման հայտարարությունը կարող է կապված լինել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայում գործունեության հետ, որն այդ երկրում ՀՀ դեսպանն է եղել:
«Հնարավոր է՝ այս հարցում դեր է խաղացել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործոնը, որովհետև Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում որոշ մարդկանց հետ անձնական հարաբերություններ ունի, նա շատ երկար ապրել ու աշխատել է այնտեղ: Հնարավոր է՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում որևէ մեկը ցանկացել է հաճոյանալ նրան, կամ էլ Արմեն Սարգսյանն է խնդրել, որ երկրի ԱԳՆ-ն խառնվի…Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ դա Արմեն Սարգսյանի ձեռքի գործն է»,- ասել է Ահմեդօղլուն «Sputnik.Ադրբեջան»-ին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ ո՛չ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, ո՛չ էլ բրիտանացի զբոսաշրջիկներին Բաքվում «ոչինչ չի սպառնում»:
Օրերս Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչին:
Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում: «Արսենալը» ԵԼ-ի Գավաթի համար կպայքարի «Չելսի»-ի հետ:
«Ադրբեջանում մի շարք մարզական խոշոր միջոցառումներ են անցկացվել, որոնց մասնակցել են հայ մարզիկներ: Սպորտն ու քաղաքականությունն առանձնացված են իրարից»,- մամուլի խոսնակի խոսքերն է փոխանցել AP-ն:
Հիշեցնենք՝ Մխիթարյանը 2015 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ չմեկնեց ադրբեջանական «Գաբալա»-ի հետ արտագնա խաղին (3:1), իսկ անցած տարի բաց թողեց «Արսենալ»-ի՝ «Ղարաբաղ»-ի հետ արտագնա խաղը Եվրոպա լիգայի խմբային փուլում:
ՈւԵՖԱ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք կաջակցեն Մխիթարյանին Ադրբեջանի մուտքի վիզա ստանալու հարցում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ