Ֆլորենցի. Ռոնալդուն կարծում է, որ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է
«Ռոմայի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության 36-րդ տուրի խաղում տեղի ունեցած դրվագին, երբ նա բախվել էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Բախման ընթացքում Ռոնալդուն ցուցադրել էր մի քանի ժեստ: Նա պահանջել էր լռել մրցակցին եւ ակնարկել Ֆլորենցիի ցածրահասակ լինելու մասին: Իտալացու հասակը 173 սմ է, իսկ Ռոնալդուինը՝ 187 սմ:
«Մենք 2 անգամ գնդակը հանեցինք դաշտից, որպեսզի խաղացողները ստանային բուժօգնության, սակայն նա 2 դեպքում էլ փորձում էր շարունակել խաղը: Առաջին խաղակեսում կարող էինք հակագրոհ անցկացնել, սակայն գնդակն ուղարկեցինք եզրային գծից դուրս, քանի որ այդպես ենք դաստիարակվել:
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» դափնեկիր է եւ կարծում է, որ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է: Ես նույնպես շատ հիմարություններ եմ ասում ու անում դաշտում, սակայն դա մնում է այնտեղ»,- Ֆլորենցիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռոման» տնային հաղթանակ էր տարել 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 79-րդ րոպեին բացել էր Ալեսանդրո Ֆլորենցին:Ֆլորենցի. Ռոնալդուն կարծում է, որ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ