4 մթերք, որոնք չարժե ուտել սոված փորին
Որոշ մթերքներ ուտելիս, երբ ստամոքսը դատարկ է, կարող են վատացնել աղեստամոքսային տրակտի աշխատանքը եւ հանգեցնել մի շարք տհաճ ախտանշանների։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ մթերքներից մի քանիսը.
Մրգեր
Շաքարով եւ թթուներով հագեցած մրգերը դատարկ ստամոքսում կարող են բավականաչափ տհաճություններ առաջացնել՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացումից մինչեւ լեղապարկի հնարավոր ախտահարում։ Մրգերի սիրահարներին մասնագետները խորհուրդ են տալիս ուտել դրանք կաթնաշոռով, պանրով կամ յոգուրտով՝ գլյուկոզայի կտրուկ բարձրացումից խուսափելու եւ կուշտ լինելու երկարատեւ զգացողություն ապահովելու համար։

Կծու ուտելիքներ
Շատ համեմունքներ պարունակող կերակուրները նույնպես հարմար չեն դատարկ ստամոքսին. կծու սնունդը պետք է ստամոքս մտնի այն ժամանակ, երբ դրա պատերը բավականաչափ պաշտպանված են։ Նման պաշտպանություն կարող են ապահովել, օրինակ, կաթնամթերքները։

Հացամթերքներ եւ թխվածքներ
Քաղցրավենիքի օգտագործումը դատարկ ստամոքսում կարող է առաջ բերել աղեստամոքսային հիվանդությունների, մասնավորապես՝ գաստրիտի սրացում։ Բացի այդ, քաղցրավենիքներն առաջ են բերում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում, ինչը նույնպես կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, հատկապես նրանց համար, ովքեր դիաբետի բարձր ռիսկի խմբում են։

Կրեկերներ, չիպսեր, չորահացեր
Այս մթերքների գլխավոր խնդիրն այն է, որ դրանք պարունակում են «արագ» ածխաջրերի մեծ քանակություն, որոնք կտրուկ բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը։ Ընդ որում՝ դրանցում բջջանյութեր, վիտամիններ ու սպիտակուցներ չկան, որոնք կդանդաղեցնեին գլյուկոզայի արտադրությունը։
Դատարկ փորին խանութի թխվածք կամ չորահաց ուտելու փոխարեն ավելի լավ է ուտել բուտերբրոդ մի կտոր հացով ու հնդկահավով կամ հավով։



















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում