Բաղրամյան 26-ից խիստ հրահանգ է իջեցվել` ամեն գնով կանխել ՀՀԿ-ից սպասվող արտահոսքը
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բաղրամյան 26-ից խիստ հրահանգ է իջեցվել` ամեն գնով կանխել ՀՀԿ-ից սպասվող արտահոսքը դեպի «Ծառուկյան» դաշինք, հատկապես նրանց, ովքեր այս ընտրություններում կարող են ձայն բերել իշխանությունների համար:
Այդ մասսայի հեռացումը վիժեցնելու նպատակով հրահանգված է անգամ գործի դնել կոմպրոմատների թղթապանակը: Ու չի բացառվում, որ հենց այս պատճառով ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը չհրապարակի ՀՀԿ-ից հեռանալու իր որոշման մասին և որդու` Դավիթ Սեդրակյանի՝ «Ծառուկյան» դաշինքով առաջադրման դեռ օդից կախված որոշումը:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից հեռանալուց հետո խոսվում էր, որ այդ կուսակցությանն իրենց անդամակցությունը կդադարեցնեն նաև Մհեր Սեդրակյանը, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը և էլի մի շարք ՀՀԿ-ականներ: Բայց գործընթացը դանդաղում է:
Երեկ էլ ԲՀԿ-ից հեռացավ Ռուբեն Գևորգյանը` Ծաղիկ Ռուբոն: Նրանք բոլորը մտավախություն ունեն, որ «պետության դեմ պայքարում» չեն հաղթի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...