Կամչատկայում արջը «կողոպտել է» որսորդներին (տեսանյութ)
Ռուսաստանի կազմում գտնվող Կամչատկայի թերակղզում հսկա արջը կողոպտել է որսորդների մեքենան: Կատարվածը տեսագրել և համացանցում հրապարակել են ականատեսները:
Корреспондент-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Կամչատկայի Պետրոպավլովսկ-Միլկովո մայրուղու վրա: Քանի դեռ որսորդները կանգ են առել ճամփեզրին զրուցելու համար, գորշ արջը գաղտագողի մոտեցել է մեքենային և կցորդից գողացել ուտելիքի կոնտեյներ-սառնարանը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին ատամներով դուրս հանում արկղն ավտոմեքենայից: Տեսանյութի հեղինակը ձայն է տվել որսորդին, որը փորձել է վախեցնել արջին՝ օդ կրակելով, սակայն կենդանին արագ փախել է անտառ:
Աղբյուրը նշում է, որ ճանապարհով երթևեկող վարորդները հաճախ են կերակրում արջերին, ինչով էլ, հավանաբար, բացատրվում է կենդանու այս պահվածքը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...