ՖԻՖԱ-ն եւս որակազրկեց Մխիթարյանի եւ Պոգբայի գործակալին
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է ընդունել հետեւել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի օրինակին եւ գործակալներ Մինո Ռայոլային եւ նրա եղբայր Վինչենցոյին զրկել ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից ամբողջ աշխարհում։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը վերաբերում է իտալական ակումբների հետ նրանց գործունեությանը։ Մինո Ռայոլան չի կարողանա բանակցությունների եւ գործարքների մասնակցել երեք ամիս, Վինչենցոն՝ երկու ամիս, հայտնում է կազմակերպության կայքը։ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումն արդեն մտել է ուժի մեջ։ Պատճառը չի նշվում։
Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան ներկայացնում է Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ