«Չեմ խոստանում, որ էդ հարցը ես կլուծեմ, բայց կբերեմ թաղապետին». Մեր «սրտի» պատգամավորի խոստումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դուք մեր «սրտի» պատգամավորն եք, ողջ Հաղթանակ թաղամասը, որը կոյուղի չունի, Ձեզ է ընտրել. տեղյա՞կ եք, որ 21-րդ դարում երեւանյան մի ողջ թաղամաս ահավոր վիճակում է, դիմացն էլ ամառ է՝ հարցրինք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանին։ «Եթե չեմ սխալվում, դա թաղապետարանի գործառույթն է»: Նկատենք, որ Դուք Արարատի մարզպետի «գործառույթների» մասով` Ալեքսանյանի քրոջ զավակների հետ հանդիպեցիք, հարցեր լուծեցիք, իսկ Ձեր բուն ընտրողներին կարծես մոռացել եք։
Ի դեպ, Ձեր նախընտրական նկարները մինչեւ հիմա չեն հանվել, մեր պատերն ու սյուները դրանցով են դեռ զարդարված։ «Այդ թաղամասին դեռ չենք հասել. թող ամենավատ բանն էդ լինի, հա՞»: Կոյուղի՞ն նկատի ունեք, թե՞ նկարները։ «Նկարները, եւ ապա` տեսնում եք, չէ՞, նախորդ իշխանություններն ինչ իշխանություն են եղել, որ Դուք ապրում եք մի թաղում, որը կոյուղի չունի, իսկ մենք պետք է այդ հարցը լուծենք եւ կլուծենք` սիրով»:
Գիտեք` նախորդ իշխանությունն էլ էր ասում «սիրով», անգամ Սամվել Ալեքսանյանն էր խոստանում, իր զարմիկ` նախկին թաղապետն էր գալիս-գնում, եւ ոչ մի արդյունք։ «Ես նոր թաղապետին կասեմ` թող զբաղվի. թաղապետի հետ կգանք-կայցելենք թաղամաս, կհասկանանք, թե ինչ խնդիր է։ Չեմ խոստանում, որ էդ հարցը ես կլուծեմ, բայց կբերեմ թաղապետին, թող միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...