Իշխանությունն ազատվում է Դավիթ Հարությունյանի կադրից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն արձակուրդ է վերցրել եւ, մեզ հասած տեղեկություններով, այլեւս չի վերադառնա: Թերեւս, նոր իշխանությունը որոշել է չաշխատել հին, փորձառու կադրի հետ։
Նա 1997 թվականից աշխատել է կառավարության աշխատակազմում, եղել է վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ, ապա տեղափոխվել է արդարադատության նախարարություն՝ նախարարի օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար, հետո՝ գլխավոր դատախազի խորհրդական, ապա Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար դառնալուց հետո նշանակվել է նրա տեղակալ։ 2017-ին վերադարձել է արդարադատության նախարարություն՝ աշխատակազմի ղեկավար։
Նա համարվում է Դավիթ Հարությունյանի կադրը։ Արդարադատության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ ասաց․ «Հաստատում եմ, որ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար տիկին Նունե Խաչատրյանը հերթական արձակուրդի դիմում է ներկայացրել»: Իսկ հետագայում «չվերադառնալու» մասին հարցին ի պատասխան՝ խոսնակն ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...