Անարդար է «Բարսելոնայի» հաղթանակները կապել միայն Մեսսիի հետ. Ռոնալդո
Armsport-ը գրում է.
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն կարծում է, որ լրատվամիջոցները և երկրպագուները «Բարսելոնայի» հաջողությունները չպետք է կապեն միայն կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ։
«Անարդար է պարտությունների համար մեղավորների մատնանշել։ Օրերս կարդում էի, որ «Բարսելոնան» հաղթանակներ է տոնում Լեոյի շնորհիվ։ Դա մյուս ֆուտբոլիստների և մարզչական անձնակազմի նկատմամբ մեծ անարդարություն է։ «Բարսելոնան» հիանալի ֆուտբոլիստներ և մարզիչներ ունի։ Պետք է զգույշ լինել որևէ մեկին գովաբանելիս և քննադատելիս»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերել է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլից ՝ պարտվելով «Լիվերպուլին»։ Առաջին խաղում կատալոնացիները հաղթել էին 3-0 հաշվով, սակայն պատասխան խաղում պարտվեցին 0-4 հաշվով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ