Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր՝ զուտ զինվորի կարգավիճակով, ավտոմատը ձեռքին (Տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսյան եռատոնին այցելել է Արցախ: Մայիսի 9-ին նա թոռան ու մարտական ընկերների հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Մեծ հայրենական պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Սերժ Սարգսայնը Արցախի հանրային հեռուստաընկերությանը բացառիկ հարցազրույց է տվել: Չնայած տեղացող անձրևին, Սերժ Սարգսյանը հիշել ու պատմել է Շուշիի գրավման պատմությունը:
«Պիտի ասեմ, որ Շուշիի գրավման օպերացիային մասնակցում էին միայն ու միայն կամավորներ և Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա բոլոր ղեկավարները. Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր՝ զուտ զինվորի կարգավիճակով, ավտոմատը ձեռքին, Բակո Սահակյանը Ստեփանակերտի նոր ձևավորված վաշտում էր, որի հրամանատարը Վիլենն էր: Սամվել Կարապետյանը, բոլորը մասնակցում էին այդ օպերացիային: Ընդհանուր պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին և Վազգեն Սարգսյանին: Շուշիի օպերացիան կանխորոշեց շատ բան»,- պատմել է նա: Ապա Սերժ Սարգսյանն ասել է, որ կարոտով է հիշում գոյամարտի ընթացքում զոհված իր ընկերներին. Դուշման Վարդանին, Մոնթե Մելքոնյանին, Ասկոլկային, Նորիկին: Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...