Դատավորը կպատժվի ճանապարհային ոստիկանության հետ կոնֆլիկտի համար (տեսանյութ)
Ստավրոպոլի շրջանի դատավորների խորհուրդը պահանջում է, որպեսզի Ստավրոպոլի Օկտյաբրսկի մարզային դատարանի դատավոր Ալեքսանդր Կորոբեյնիկովին պատասխանատվության ենթարկեն ոստիկանության աշխատակիցների հետ կոնֆլիկտի մեջ մտնելու համար: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»`հղում կատարելով տարածաշրջանային դատավորների խորհրդի նախագահ Անդրեյ Կաբլովին:
Ըստ նրա, խորհուրդը ստուգում է անցկացրել և եզրակացրել, որ Կորոբեյնիկովը խախտել է դատական էթիկայի օրենսգրքի 4-րդ և 6-րդ հոդվածների 2-րդ մասերը: Հոդվածներում նշվում է, որ դատավորը պարտավոր է ենթարկվել Ռուսաստանի օրենքներին, սահմանադրությանը և պահպանել բարոյականության և էթիկայի ընդունված նորմերը: Բացի այդ, ընդգծվել է, որ Կորոբեյնիկովը չպիտի օգտագործի իր պաշտոնական դիրքը անձնական առավելություններ ունենալու համար:
Նիստի ընթացքում խորհրդի անդամները նշել են, որ դատավորը «կոպին է պահել իրեն, հրել է ճանապարհային ոստիկանության աշխատակցին, գործածել է ցենզուրայից դուրս արտահայտություններ, շահարկել է դատավորական անձեռնմխելիությունը»: Այժմ իրավախախտի ճակատագիրը որոշելու է դատավորների որակավորման կոլեգիան:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...