Գագիկ Հարությունյանի նոր գրությունը դուր չի եկել դատավորներին
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն` օրերս ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը որոշման նախագիծ է ուղարկել դատավորներին, թե ստացվելիք հավելավճարներից 4 տոկոսը պատրաստում են պահել` փոխանցելով դեպարտամենտի հաշվին, հետագայում դատական համակարգի լավագույններին խրախուսելու նպատակով:
Սակայն այս գրությունը դատավորներին դուր չի եկել, եւ վերջիններս բողոքել են, որ կառավարությունը գումարը իրենց է փոխանցում, ինչու պետք է դրանից պահումներ արվեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջին դժգոհության ալիքը սկսվել է ՀՀ վճռաբեկ դատարանից, որից հետո շղթան ծավալվել է: Բոլոր դատավորներն էլ աղմուկ են բարձրացրել: Գագիկ Հարությունյանը, տեսնելով, որ բունտ է հասունանում, որոշել է հետ կանգնել այդ մտքից` ասելով, թե ինքը տեղյակ չի եղել, եւ դեպարտամենտի աշխատակիցներից մեկն է նման որոշման նախագիծ ներկայացրել, եւ ինքը նրան կպատժի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել դատական դեպարտամենտից, որտեղից հորդորեցին նայել դատական դեպարտամենտի ապրիլի 22-ի հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ կայացել է ԲԴԽ-ի նիստ, որի օրակարգային հարցերի թվում ԲԴԽ-ն անդրադարձել է պետական բյուջեով նախատեսված պարգեւատրումների, դրամական խրախուսանքների եւ հատուկ վճարների հատկացման խնդրին:
«Խորհուրդը գտավ, որ նշված վճարների հաշվարկման հիմքում անհրաժեշտ է դնել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով եւ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդի եւ դատարանների համար առանձին տողով նախատեսված պարգեւատրումների, դրամական խրախուսանքների եւ հատուկ վճարների ֆոնդերի եւ յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատավարձի հարաբերակցությունը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ըստ էության, այս նիստից հետո էլ դատավորների շրջանում հասունացել է դժգոհությունների ալիքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...