«Կիքսերին» վերջ չկա. հիմա էլ՝ Իգիթյանը. «Դու արել ես, ինքդ էլ տակից դուրս արի»
«Փաստ» թերթը գրում է.
«Երբեմն այնպիսի տպավորություն է, որ իշխող խմբակցությունում ոմանք ուղղակի ինքնագործունեությամբ են զբաղվում: Եվ եթե այլ հարցերում արձագանքը շատ մեծ չէ, ապա պաշտպանության, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության, խորհրդարանական դիվանագիտության ոլորտներում ցանկացած «բլթոց» կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:
Մասնավորաբար, օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը հայտարարել էր, որ չի բացառվում, որ կնքվի զինադադարի նոր համաձայնագիր այլ ձեւաչափով, քան նախորդն էր:
Նշենք, որ նախկինը կնքվել էր եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ: Պարզվում է՝ այս հայտարարությունը եղել է ընդամենը Իգիթյանի դիվանագիտական մտքի երեւակայության արդյունքը: Այս հայտարարությունից հետո ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հրապարակավ հակադարձեց եւ սթափության կոչ արեց:
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցությունում բավական բուռն են արձագանքել եւ նշել, որ նման հայտարարություններից առաջ պետք է թիմի հետ համաձայնեցնել: Նույն աղբյուրի փոխանցմամբ, լուրջ դժգոհություններ են եղել նաեւ ՔՊԿ-ից ու ԱԳՆ-ից:
Արդյունքում Իգիթյանը չգիտի, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Մեր տեղեկություններով, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անգամ ասել է, թե՝ «դու արել ես էդ հայտարարությունը, ինքդ էլ տակից դուրս արի»: Մեր զրուցակցի պնդմամբ, Իգիթյանին զգուշացրել են, որ եւս մեկ «լյապից» հետո գուցե եւ մտածեն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում նրա մնալու նպատակահարմարության ուղղությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...