Ավելի քան 58 մլն դրամի պարգեւատրումներ՝ երեւանցիների գրպանից. Մարությանն իրեն չի պարգեւատրել
«168 ժամ» թերթը գրում է.
«Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 կետերով «փաստեր» է ներկայացնում այն մասին, թե իշխանության գալու մեկ տարվա ընթացքում իր կողմից տրված խոստումներից որոնք են արվել եւ որոնք պետք է արվեն՝ սկսած բանակում զինվորների սննդակարգում վարունգ-պոմիդորի, մեղրի, խոզի ճարպի ավելացումից՝ մինչեւ երջանկության ինդեքս, մեր ձեռքին հետաքրքիր փաստեր են հայտնվել։
Ներկայացված փաստաթղթերով հայտնի են դառնում 2019թ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների եւ վարչական շրջանների ղեկավարների պարգեւատրումների չափերը։
Օրինակ՝ Երեւանի վարչական բոլոր 12 շրջանների ղեկավարները՝ թաղապետերը, պարգեւատրվել են 840.000-ական դրամներով։ Ընդհանուր կազմել է 10.080.000 դրամ։
Քաղաքապետի տեղակալները եւ որոշ վարչության պետեր, քաղաքապետի մամուլի քարտուղարը եւ այլք եւս 840.000-ական դրամներով են պարգեւատրվել, քաղաքապետի տեղակալների որոշ օգնականներ՝ 300-500.000 դրամներով, եւ այլն։
Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետ Հայկ Մարությանն այս անգամ իրեն չի պարգեւատրել։
Զարմանալի է, սակայն, ըստ այս ցուցակի, ապրիլին քաղաքապետարանից ամենաբարձր պարգեւատրում ստացած անձը քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանն է. նա ստացել է 1.060.000 դրամ:
Պարգեւատրվել են ընդհանուր թվով 130 անձինք, ընդհանուր գումարը կազմել է 58.496.625.00 դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...