Ինչպես է շունը, փայտե երկար ձողն ատամների արանքում պահած, փորձում ներս մտնել բնի նեղ մուտքից (տեսանյութ)
Ասվստրալիայի Արևմտյան Ավստրալիա նահանգի Փերթ քաղաքում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է շունը, երկար ձողն ատամների արանքում պահած, համառորեն փորձում ներս մտնել բնի՝ համեմատաբար նեղ մուտքից: Զավեշտալի տեսանյութը հրապարակել է բրիտանական Daily Mail պարբերականը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է պիտբուլ ցեղատեսակի շունը մի քանի անգամ ապարդյուն փորձում բուն մտնել՝ փայտե երկար ձողն ատամների արանքում, իսկ ձախողումից հետո նայում է տիրոջը՝ ասես օգնություն խնդրելով:
Ջեք անունով 7-ամյա շունն այնուհետև փորձում է տարբեր անկյուններից մտնել բուն, սակայն կրկին անհաջողության է մատնվում: Ի վերջո, շունը հանձնվում է և, չհրաժարվելով փայտե ձողից, հեռանում է:
Շան տիրոջ խոսքով՝ կենդանին փայտե ձողը գտել է օրեր առաջ՝ դաշտում, և մինչև հիմա դրանից չի բաժանվում: Շան տերը նաև կատակել է՝ նկատելով, որ իր կենդանին այնքան էլ խելացի չէ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...