Փաշինյանը պատգամավորներին պարզաբանել է ծառայողական նյութերի կորստի փաստի որոշ մանրամասներ
Ծառայողական նյութերի բացակայության փաստը հայտնաբերվել է 2018թ․ ամռանը։ Այս մասին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում մայիսի 8-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով նախորդ իշխանությունների կողմից մի շարք նյութեր ոչնչացնելու մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։
Փաշինյանի խոսքերով, դժվար էր հավատալ նման արարքի հնարավորությանը։ «Եւ երկար ժամանակ անցկացվում էր կատարվածը բացահայտելու հետաքննություն։ Ճիշտ չէր լինի նյութերն անվանել այրված կամ կորած։ Այստեղ տեղին է ասել, որ դրանք իրենց տեղում չեն»,- ասել է վարչապետը։ Ընդ որում, նա նշել է, որ հենց հանգամանքները պարզելու նպատակով էլ նշանակվել է ծառայողական հետաքննություն։
Կառավարության ղեկավարը նաեւ հնարավոր է համարել, որ տվյալ փաստի հետ կապված հարուցվի քրեական գործ եւ անցկացվի համալիր հետաքննություն։ Նյութերը վերաբերում են ներքին գործընթացների լուրջ հատվածի, այդ թվում՝ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին։ «Դրանք կապված են ե՛ւ անձերի, ե՛ւ իրադարձությունների հետ։ Հայտնաբերվում են նյութերի հատվածները, եւ երբ անցկացվում է ստուգում, պարզվում է, որ սկզբնաղբյուրը չկա։ Ես չեմ կարող ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել, սակայն փաստը մնում է փաստ։ Մենք հատուկ ստուգում չենք անցկացրել, այլ նյութերի բացակայությունը նկատել ենք հետաքննություն անցկացնող մարմինների աշխատանքի ընթացքում»,- պարզաբանել է կառավարության ղեկավարը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...