Արագածոտնի մարզպետարանը դարձել է «համակենտրոնացման ճամբար»
«Հրապարակը» գրում է. «Արագածոտնի ներկայիս մարզպետ Դավիթ Գևորգյանը (ներկայիս, որովհետև, կարծում ենք, պաշտոնը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ) պաշտոնավարման առաջին օրերից, ըստ լրատվամիջոցների, հանրությանը հայտնի դարձավ ինքն իրեն 89 հազար դրամ գործուղման փող գրելով և ստանալով: Նշենք, որ մարզպետարանի շատ հնաբնակներ, 10, 15 և ավելի տարիներ աշխատելով այդ շենքում, նույնիսկ մեկ դրամ գործուղման փող չեն ստացել:
Մարսելով այս գումարը՝ մարզպետ Դավիթ Գևորգյանը, ով ընդամենը երկու ամսվա աշխատանքային ստաժ ուներ, ամանորյա նվեր մատուցեց՝ ինքն իրեն գրելով 100 տոկոս պարգևավճար, իսկ փոխմարզպետներին, որոնք արդեն կես տարի աշխատում էին՝ 50 տոկոս: Այս փաստերը գալիս են ապացուցելու, որ եթե կաշառք տվող լինի, վերցնող էլ կլինի, որովհետև չի կարող պարկեշտ պաշտոնյան նման քայլերի գնալ:
Ինչևէ: Արագածոտնի մարզպետարանը, ըստ մարզպետարանի մի շարք վախեցած պաշտոնյաների, դարձել է համակենտրոնացման ճամբար: Մարզպետը ոչ մեկի հետ չի շփվում: Պարբերաբար ներխուժում է աշխատասենյակներ, անտեղի վիրավորում աշխատակիցներին՝ պատճառաբանելով, թե ինքը հեղափոխություն է արել, իսկ այս մարդիկ հլու-հնազանդ ենթարկվել են իրենց նախկին վերադասներին:
Այս անձնավորությունը կարող է իր մարզի բնակչության հետ վիճել, անգամ հայհոյել, ինչպես որ եղավ Ապարանի տարածաշրջանի Արագած համայնքի բնակիչներից մեկի հետ: Լրատվամիջոցների ներկայությամբ նա չվարանեց սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել այդ անձնավորությանը՝ իհարկե ստանալով համարժեքից բարձր պատասխան»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...