ԵԿՄ-ականները ո՞ւմ հետ են գնալու Արցախ՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր ավանդաբար ԵԿՄ-ն ճոխ նշում է Երկրապահի օրը։ ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանին հարցրինք` ի՞նչ եք անելու այս տարի։ «Բնականաբար, գնալու ենք Եռաբլուր, մարզերում ծաղկադրումներ ենք անելու, Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան ենք այցելելու»:
Իսկ Մանվել Գրիգորյանին չե՞ք հիշելու-այցելելու` հիվանդանոցում է, ասում են` լավ չէ։ «Չեմ կարող ասել, նման հարց չի քննարկվել: Առ ժամանակ առաջ, երբ կալանքը չեղարկվել էր, տանն էր, ինքս այցելել եմ իրեն»: Ինչպե՞ս ընդունեց, ասում են` չի ընդունում Երկրապահից ոչ մեկին:
«Նորմալ»: Ի՞նչ էիք խոսում։ «Բացառապես՝ առողջությունից, ուրիշ բան չենք քննարկել»: Իրո՞ք։ «Այո, որովհետև իր համար կարևորն առողջությունն է»: Ի դեպ, անցած տարի ևս Երկրապահի օրը չի նշվել։ «Այդ օրը Նիկոլ Փաշինյանի ընտրության օրն էր. բոլորը զբաղված էին դրանով, դրա համար ընդհանրապես չնշեցինք»,- ասաց վարչության մեկ այլ անդամ:
Բա Ղարաբաղ չե՞ք գնալու` Շուշիի գրավման օրն է, եթե գնալու եք՝ Սերժ Սարգսյանի հե՞տ եք գնալու, թե՞ Նիկոլ Փաշինյանի։ «Ով ո՞ր օրն է գնալու»։ Սարգսյանը՝ 8-ին, Փաշինյանը` 9-ին։ «Իհարկե` 9-ին»: Բայց չէ՞ որ Փաշինյանը կապ չունի ո՛չ Շուշիի վերադարձի, ո՛չ ղարաբաղյան տարեգրության, ո՛չ Երկրապահի հետ․ Սասուն Միքայելյանի «հրամանատարն» է, դրա՞ համար։ «Փաշինյանն էլ հիմա գերագույն գլխավոր հրամանատարն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...