Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Սպորտ

Շախմատի ֆեդերացիայի պարզաբանումը. Լիլիթ Գալոյանը հավաքականում չի ընդգրկվել ցածր վարկանիշային ցուցանիշների պատճառով

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով, թե ինչու Լիլիթ Գալոյանը չի ընդգրկվել շախմատի կանանց Հայաստանի հավաքականի կազմում:

«Զարմանքով ու ցավով ենք ծանոթացել որոշ լրատվականներում հրապարակված ապակողմնորոշող վերնագրերով ու մտահոգիչ բովանդակությամբ հոդվածներին։

Մեջբերելով Շախմատի ֆեդերացիայի կայքում հրապարակված տեղեկատվության առանձին կտորներ Լիլիթ Գալոյանի կողմից փորձ է արվել անառողջ աղմուկ ստեղծել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի շուրջ։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան պարզաբանում է. Լիլիթ Գալոյանը հավաքականում չի ընդգրկվել ցածր վարկանիշային ցուցանիշների պատճառով:

Լիլիթ Գալոյանը իր նամակում ակնհայտորեն խեղաթյուրում է փաստերը, փորձ է անում իրավիճակը ներկայացնել իրեն ձեռնտու լույսի ներքո՝ անհիմն մեղադրանքներ եւ պահանջներ ներկայացնելով Հայաստանի շախմատի ֆեդերացիային եւ շախմատային համայնքին:

Հաշվի առնելով, որ իրավիճակը նամակում ներկայացված է աղճատված եւ միակողմանիորեն, ինչը հանրության շրջանում կարող է անարդարացիորեն սխալ ընկալում ձեւավորվել, ստորեւ ներկայացնում ենք Շախմատի ֆեդերացիայի պարզաբանումը:

2017 թվականին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհուրդը որոշում է կայացրել 2018 թվականի Հայաստանի կանանց հավաքականը կազմավորել է հետեւյալ կերպ.

2 շախմատիստ՝ 2017թ. հունիսի 1-ի եւ դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների միջին ցուցանիշներով,

1 շախմատիստ՝ 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարի լավագույն արդյունքով.

2 շախմատիստ՝ մարզիչների առաջարկությամբ՝ ֆեդերացիայի որոշմամբ: Թիմի երկու անդամների ընտրության համար հիմք ընդունելով 2018 թվականի հունվարից մայիս ամիսներ ընկած ժամանակահատվածի միջազգային ելույթները: 2 շախմատիստների անունները հրապարակել մայիս ամսին:

Լիլիթ Գալոյանը 2017թ. իր ունեցած ցածր միջազգային վարկանիշի եւ 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարում զբաղեցրած 3-4-րդ տեղի պատճառով չի ընդգրկվել 2018 թվականի Հայաստանի շախմատի կանանց ազգային հավաքականի կազմում: Ավելացնենք նաեւ, որ Գալոյանը 2018 թվականին չի մասնակցել որեւէ միջազգային մրցաշարի:

2017 թվականի դեկտեմբերի 16-ին ֆեդերացիայի խորհրդի նիստի անդամները ՀՀ շախմատի ազգային հավաքականների կազմավորման կարգը որոշելիս ղեկավարվել են 2006 թվականին ընդունած կանոնադրությամբ, այլ ոչ թե ինչպես նշում է Գալոյանը՝ նոր կանոնադրության 8.19 կետի դրույթներով: Եվ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչու՞ է Գալոյանը որոշել, թե փոփոխությունները ընդունվել են նոր կանոնադրության 8.19 կետի համաձայն: Դա ընդամենը իր ենթադրություններն են, որոնք որեւէ փաստով չեն հաստատվում:

«Հայաստանի շախմատային ֆեդերացիա»-ի 2006թ. դեկտեմբերի 2-ի կոնֆերանսում հաստատվել է կազմակերպության կանոնադրությունը: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից գրանցվել է 2006թ. դեկտեմբերի 29-ին: Կազմակերպության նշված հիմնադիր փաստաթուղթը գործել է մինչեւ 2017 թվականի հուլիսի 8-ը, այդ օրը արտահերթ կոնֆերանսի կողմից հաստատվել է ֆեդերացիայի նոր խմբագրությամբ կանոնադրությունը: Փոփոխված կանոնադրությունը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից գրանցվել է 2018թ. հուլիսի 27-ին:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն. Կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաեւ դրանում փոփոխությունները եւ (կամ) լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունն ուժի մեջ են մտնում պետական գրանցման պահից: Կազմակերպության կանոնադրության պետական գրանցում ստացած փոփոխությունները եւ լրացումներն այդ կանոնադրության անբաժանելի մասն են:

Նույն իրավանորմի 5-րդ կետի համաձայն. Կազմակերպության կանոնադրության եւ կառավարման մարմինների իրավական ակտերի միջեւ հակասության դեպքում գործում է կանոնադրությունը:

Վերը նշված փաստական հանգամանքների եւ հիշատակված իրավական նորմերի վերլուծությունը, հնարավորություն է տալիս պնդելու, որ մինչեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նոր խմբագրությամբ կանոնադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի հուլիսի 27-ը, ուժի մեջ է եղել եւ գործել է ֆեդերացիայի 2006թ. ընդունած կանոնադրությունը:

Հին Կանոնադրությամբ ընդհանրապես ամրագրված չէր, թե ով եւ ինչպես էր ձեւավորում հավաքականների թիմերի կազմը:

Ֆեդերացիան 2018 թվականի հավաքականի կազմավորման կարգի մասին տեղեկացրել էր շախմատիստներին, այդ թվում նաեւ Գալոյանին, ով հասկանում էր, որ եթե ցանկանում է 2018 թվականին հայտնվել կանանց հավաքականի կազմում, ապա պետք է մասնակցի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարին: Մասնակցելով մրցաշարին, Գալոյանը զբաղեցրել էր երրորդ-չորրորդ տեղերը, կիսելով այն Աննա Սարգսյանի հետ: Հավելենք, որ Գալոյանը 2010 թվականից մինչեւ 2017 թվականի ներառյալ չի մասնակցել Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարին:

Մրցաշարի ավարտից հետո երկրորդից չորրորդ տեղ գրաված շախմատիստուհիները /այդ թվում նաեւ Գալոյանը/ կարող էին պայքար տանել հավաքականի երկու թափուր տեղերի համար:

2018 թվականի մարտի սկզբին Ֆեդերացիան առաջարկել էր Գալոյանին իր ընտրությամբ որեւէ միջազգային մրցաշարի մասնակցություն՝ ֆեդերացիայի հովանավորությամբ: Այդ փաստն ընդունում է նաեւ Գալոյանը իր դիմումում: Սակայն, Գալոյանը մերժել էր այդ առաջարկը՝ պատճառաբանելով այն վատառողջությամբ: Ինչպես նշում է Գալոյանը իր դիմումում՝ «իմ կողմից շատ սպասված նոր կարգավիճակս անսպասելիորեն հանդիսացել է խոչընդոտ Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցելու համար»:

Այսպիսով Լիլիթ Գալոյանը օբյեկտիվորեն չի ընդգրկվել Հայաստանի շախմատի 2018 թվականի կանանց հավաքականի կազմում, հաշվի առնելով հետեւյալ փաստերը.

ա/ 2017թ. հունիսի 1-ի եւ դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների ցուցանիշներն են՝ 2277 եւ 2300, միջինը՝ 2289: Հետեւաբար, նա չէր կարող ընդգրկվել 2017թ. հունիսի 1-ի եւ դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների միջին ցուցանիշներ ունեցող 2 շախմատիստների կազմում:

բ/ 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարի լավագույն արդյունք չի ցուցաբերել՝ զբաղեցրել էր 3-4-րդ հորիզոնականները:

գ/ չի ընդգրվել 2 շախմատիստների կազմում, քանի որ 2018 թվականին չի մասնակցել Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը եւ միցազգային մրցաշարի / ծախսերը ամբողջությամբ կատարվելու էին ֆեդերացիայի կողմից/:

Հետեւաբար, Գալոյանի այն պնդումը, որ Ֆեդերացիայի իրավասու մարմինների ոչ իրավաչափ գործողության արդյունքում նա զրկվել է Հայաստանի շախմատի կանանց ազգային հավաքականի կազմում հանդես գալու հնարավորությունից՝ փաստազուրկ է եւ անհիմն: Վերը նշված փաստերը վկայում են այն մասին, որ Լ.Գալոյանը չի ընդգրկվել 2018 թվականի հավաքականի կազմում ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ պատճառներով՝

- 2017թ. հունիսի 1-ի եւ դեկտեմբերի 1-ի միջազգային միջին վարկանիշների ցածր ցուցանիշներ.

- 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարում զբաղեցրած 3-4-րդ հորիզոնականները.

- 2018 թվականի ընթացքում միջազգային մրցաշարերում չմասնակցելու հանգամանքը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ Հայաստանի շախմատային մեծ ընտանիքում մշտապես դրական մթնոլորտ պահպանելու ցանկությունը հորդորում ենք Լիլիթ Գալոյանին զերծ մնալ տարատեսակ շահարկումներից եւ իրավամբ գործել Շախմատային «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսի ներքո, դժվարին պահին կանգնելով իր ավագ գործընկերների կողքին եւ ոչ դիմաց»,- ասվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հայտարարությունում: