Քաթարն իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին պաղեստինցիներին 480 մլն դոլար կհատկացնի
Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին որոշել է Իսրայելի հետ հերթական էսկալացիայի ֆոնին Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիներին 480 մլն դոլար հատկացնել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ Քաթարի արտգործնախարարությանը հղումով:
Նշվում է, որ մոտ 300 մլն դոլար կհատկացվի Պաղեստինի ազգային վարչակազմին`դրամաշնորհների և փոխառությունների տեսքով, որոնք կուղղվեն առողջապահության և կրթության ոլորտների զարգացմանը:
Եվս 180 մլն դոլար կհատկացվի շրջանում գործող հումանիտար ծրագրերի աջակցմանը, ինչպես նաև պաղեստինյան տարածքների ամբողջ բնակչության համար էլեկտրաէներգիայի մշտական ապահովմանը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-5-ին Գազայի հատվածում Իսրայելի և Պաղեստինի միջև բախումներ էին տեղի ունեցել, որոնք ամենախոշորն են վերջին 5 տարիների ընթացքում:
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ անկլավից երկրի տարածք 690 հրթիռ է արձակվել, ինչին ի պատասխան Իսրայելը հարվածներ է իրականացրել «ՀԱՄԱՍ» և «Իսլամական ջիհադ» շարժումների թիրախների ուղղությամբ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հակամարտության սրման հետևանքով 31 պաղեստինցի և 4 իսրայելցի է զոհվել:


















































Միացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու
Հրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ է
Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
Իսրայելի նախագահն առցանց ռեժիմով հեքիաթներ է կարդում երեխաների համար
Իսրայելում հաշվել են խորհրդարանական ընտրությունների ձայների 97%-ը. Նեթանյաhուն կշարունակի վարչապետ մնալ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից