Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը երախտագիտություն է հայտնել Հարավային Աֆրիկային Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերաբերյալ Միջազգային դատարանում վարույթ սկսելու նախաձեռնության համար։ Այդ մասին նա հայտարարել է Անկարայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, երբ ներկայացվել է «Գազա. մարդկության աղետը» զեկույցը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Անշուշտ, մեր պարտքն է մեծ երախտագիտություն հայտնել և շնորհավորել Հարավային Աֆրիկայի կառավարությանն ու հարավաֆրիկյան ժողովրդին: Թուրքիան երբեք մենակ չի թողնի Հարավային Աֆրիկային այս կարևոր գործի համար իր պայքարում»,- ասել է նա։
Քուրթուլմուշը կարծիք է հայտնել, որ Հաագայում ընթացիկ դատավարությունից հետո Իսրայելը նույնպես կկանգնի ռազմական հանցագործությունների միջազգային դատարանի առաջ։
«Երբ Կարաջիչը զանգվածային սպանություններ կատարեց, նա մտածեց, թե կարող է հեշտությամբ ազատվել: Նեթանյահուն և նրա հանցախումբը նույնպես կարծում էին, թե իրենց կատարած ջարդերն աննկատ կմնան։ Նրանք չպետք է հույսը դնեն դրա վրա: Հուսով եմ՝ ավելի ուշ նրանց միջազգային դատարանում կդատեն ռազմական հանցագործությունների համար»,- ասել է Քուրթուլմուշը։


















































Միացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու
Հրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ է
Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից