«Սահակյանշին» ընկերությունը 4 ամիս է, ինչ աշխատակիցներին աշխատավարձ չի վճարում. հարցն արագ չլուծելու դեպքում նրանք գործադուլ կանեն
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ընկերությունը տևական ժամանակ աշխատակիցներին աշխատավարձ չի վճարում:
Օրինակ՝ այս պահին Վեդիի ջրամբարի վրա աշխատող աշխատակիցները մեզ պատմեցին, որ արդեն 4 ամիս աշխատավարձ չեն ստացել: Տնօրինությունը տարբեր պատճառաբանություններ է բերում, պարբերաբար խոստումներ է տալիս, որ կվճարեն, սակայն փաստացի 4 ամիս արդեն առանց աշխատավարձի աշխատում են, և հույս էլ չկա, որ կստանան:
Աշխատակիցները նշեցին, որ որոշ ժամանակ առաջ էլ կրկին նույն խնդիրն է առաջացել՝ աշխատավարձ ստացել են 2-3 ամիս ուշացումներով: Նրանք նշեցին, որ եթե հնարավոր կարճ ժամկետում աշխատավարձ չստանան, գործադուլ են հայտարարելու՝ կիսատ թողնելով բոլոր պրոյեկտները, այդ թվում՝ Վեդիի ջրամբարի շինարարությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...