Կհանդիպե՞ն Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլորն այս օրերին շտապում են Արցախ։ Մայիսի 7-ին Արցախում սկսվում է ՀՅԴ կազմակերպած խորհրդաժողովը, որին մեծ թվով մարդիկ են հրավիրված։
ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւս մայիսի 8-ին մեկնելու է Ղարաբաղ` մասնակցելու եռատոնին, Շուշիի գրավման տոնակատարություններին։
Վարչապետի խոսնակից տեղեկացանք, որ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանն էլ է մեկնելու Արցախ՝ մայիսյան տոնին մասնակցելու, իսկ մայիսի 8-ին նա ասուլիս է տալու, իր իսկ հայտարարությամբ՝ ամենաերկար ասուլիսը։
Վլադիմիր Կարապետյանին հարցրինք՝ ինչքա՞ն է տեւելու ասուլիսը՝ 6 ժա՞մ, ինչպես Վլադիմիր Պուտինի ասուլիսը։ «Պարոն վարչապետը հակված է պատասխանել բոլոր հարցերին»:
Ի դեպ` հիշենք, որ մայիսի 8-ը նաեւ Երկրապահի օրն է, եւ Սասուն Միքայելյանն այդ օրն առաջին անգամ հանդես է գալու որպես ԵԿՄ նախագահ։
Արդյոք տոնական միջոցառումների շրջանակում կհանդիպե՞ն Ղարաբաղում գտնվող Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, մնալո՞ւ է այդքան Սերժ Սարգսյանը Ղարաբաղում, ՀՀԿ-ից հպարտորեն հայտարարեցին․ «Իր ազատագրած հողն է, ինչքան ուզենա, կմնա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...