ԱԺ աշխատակազմը «մառոզ է անում». «Ելույթի տեքստ գրի» կամ «Ինչու՞ ես դու կարմիր շրթներկ քսել»
«Իրատես» թերթը գրում է.
«7-րդ գումարման Ազգային ժողովում ինտրիգները ոչ միայն նիստերի դահլիճում են ծավալվում, այլեւ դրանից դուրս: Խորհրդարանի աշխատանքը կանոնակարգելու եկած նորերն ամեն ինչ խառնել են իրար, չգիտեն՝ ում ինչ հրաման են տալիս, ումից ինչ են պահանջում:
«ԱԺ փոխխոսնակի օգնականը կարող է զանգել լրատվության եւ հանրության հետ կապերի բաժին ու հրահանգել աշխատակիցներին, որ ելույթի տեքստ գրեն: Նրանք կա՛մ չգիտեն, որ դա լրատվական բաժնի գործառույթների մեջ չի մտնում, կա՛մ էլ իրենք են հեռու տեքստեր գրելուց ու այն բարդում են առանց այն էլ ահռելի աշխատանք կատարող մի քանի աշխատակցի վրա»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:
Լրատվական բաժնի աշխատակիցներին միայն տեքստեր գրելով չէ, որ նեղն են գցում: Պարզվում է՝ ամիսներ առաջ, իբր պետական պահպանության ծառայության զգոնությունը ստուգելու նպատակով, խորհրդարան ատրճանակով մուտք գործել ցանկացող ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը «մառոզ է անում». «Ասում է՝ օրինակ ինչու՞ ես դու կարմիր շրթներկ քսել, դա խորհրդարանի աշխատակցի արտաքին տեսքին հարիր չէ: Կարգադրում է՝ ինչպես հագնվել, ինչպիսի դրես-կոդով ներկայանալ: Աշխատակիցներն էլ, գործը կորցնելու մտավախությամբ, շունչները պահած մի կերպ դիմանում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...