«Հրադադարի պայմանագիրը պետք է կնքվեր Ադրբեջանի եւ ԼՂ-ի միջեւ, Ալիեւն ինձ խնդրեց, որ կապվեմ Երեւանի հետ»
«168 ժամ» թերթը գրում է.
«Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է կնքվեր հրադադարի պայմանագիրը՝ սկզբից առանց Հայաստանի մասնակցության։ Ադրբեջանի Պաշտպանության նախարար Մամեդովը նախագահ Հեյդար Ալիեւի հրամանով արդեն ստորագրել էր այն տեքստը, որը ես առաջարկել էի։ Զուգահեռաբար՝ ես այդ տեքստը փոխանցում էի Երեւան եւ Ստեփանակերտ։ Երեւանում գիտեին այդ տեքստի մասին։ Մամեդովը ստորագրում է այդ փաստաթուղթը, որից հետո, երբ արդեն համաձայնեցված էր տեքստը Ստեփանակերտի եւ Ադրբեջանի հետ, Հեյդար Ալիեւը դիմում է ինձ՝ պնդելով, որպեսզի ես կապ հաստատեմ Երեւանի հետ, քանի որ միգուցե դրան միանա նաեւ Երեւանը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ վերհիշելով հրադադարի պայմանագրի կնքման գործընթացը։
Նրա խոսքով՝ ինքն այն ժամանակ Հեյդար Ալիեւին փորձել է համոզել հրաժարվել այդ քայլից՝ վստահեցնելով, որ հնարավոր չէ հասնել նրան, որպեսզի Երեւանն իր ստորագրությունը դնի։
«Բայց Հեյդար Ալիեւը պնդում էր, եւ ես պարզապես հարգանքից ելնելով, հասկանալով, որ նա փորձառու է, տարիքով, ի վերջո, զանգահարեցի Երեւան։ Մեկուկես ժամից Երեւանից զանգ է գալիս եւ Դավիթ Շահնազարյանը, ով այդ փուլում կարգավորման գործընթացում ակտիվ դերակատարություն ուներ, հայտնում է, որ Հայաստանը եւս պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը:
Այդ ժամանակ մենք ուղարկում ենք Երեւան այն տեքստը, որն արդեն ստորագրված էր Մամեդովի կողմից, իսկ այդ ժամանակ արդեն ՀՀ Պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանը, ով՝ ստանալով այդ տեքստը, որը ես ուղարկել էի նրան ֆաքսով, երկու ուղղում է դրանում մտցնում:
Հիմա չեմ խոսի այդ ուղղումների բնույթի մասին, դրանք ընդունելի էին, բայց այլ ժամանակահատվածում այդ ուղղումները կարող էին շաբաթով երկարաձգել խոսակցությունները պայմանագրի կնքման շուրջ, իսկ այս դեպքում ադրբեջանական կողմն ակնթարթորեն համաձայնեց Սերժ Սարգսյանի այդ երկու ուղղումներին։
Երբ Մամեդովը եւս մեկ անգամ ստորագրեց, եկավ տեքստը նաեւ Երեւանից Սերժ Սարգսյանի ստորագրությամբ, իսկ հետո այդ վերանայված տեքստը ստորագրեց նաեւ Սամվել Բաբայանը, որը ԼՂ ԶՈՒ ղեկավարն էր»,- պատմել է Կազիմիրովը։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին լրացավ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված զինադադարի՝ Բիշքեկի արձանագրության 25-ամյակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...