Ամերիկյան կողմը նյարդայնացել է. նրանք «ձիու քայլ» են նախապատրաստո՞ւմ ՀՀ իշխանությունների համար
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում նկատելի է դարձել, որ վարչապետը իր բացահայտ դժգոհությունն է հայտնում ԱՄՆ-ի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ. Փաշինյանն առիթը բաց չի թողնում բաց տեքստով իր տեսակետն արտահայտելու համար, անգամ վերջին օրերին նա նմանատիպ մի դիրքորոշում է հայտնել ռուսական լրատվականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ: Ամերիկյան կողմին հատկապես նյարդայնացրել է այն փաստը, որ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին Փաշինյանը մեկնաբանություններ է անում ռուսական լրատվականներով:
Ի դեպ, նա ամերիկացիներին ուղղված իր բողոքը նաեւ բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից: «Փաստ» թերթի տեղեկություններով, ամերիկացիներն, ի պատասխան Փաշինյանի բողոքների, պատրաստվում են հակադարձել նրան՝ կատարելով մի յուրատեսակ «ձիու քայլ». նրանք Փաշինյանին մոտ ապագայում առաջարկելու են միջպետական, միջկառավարական համագործակցության նոր ռազմավարական ձեւաչափ:
Ամերիկացիների հաշվարկը մոտավորապես հետեւյալն է. համաձայնեց՝ շատ լավ, կլինի փոխադարձ համագործակցություն, եթե հրաժարվեց, ուրեմն առկա է ռուսական գործոնը:
Ըստ որոշ տեսակետների, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կփորձի խուսափել նման ակնհայտ համագործակցությունից: Իսկ թե ինչպիսի դիվանագիտական լուծումներ կգտնի, որպեսզի չնեղացնի ո՛չ ամերիկացիներին, ո՛չ ռուսներին, դժվար է պատկերացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...