«Չհավատաք, որ Սեյրան Օհանյանն ու նրա պես մարդիկ կարող էին գնդակ ուղղել մարդկանց վրա»
Սեյրան Օհանյանը միշտ եղել է ու կա ամենասիրելի և ամենահարգված զինվորականներից մեկը ՀՀ-ում եւ Արցախում: Հայրենասիրությունն ու քաղաքականությունը պետք չէ խառնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն՝ անդրադառնալով Մարտի մեկի գործի շրջանակում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին սահմանադրական կարգի տապալման մասով առաջադրված մեղադրանքին:
«Այստեղ Սեյրան Օհանյանը դեռևս շարունակում է իր գործունեությունը և մարտավարության հետ կապված օգնում է բանակին իր ռազմական գիտելիքներով: Պատերազմի դաշտում մարդիկ կան, որ փրկել են հազար մարդու կյանք: Երբևէ չհավատաք, որ նման անձանցից որեւէ մեկը կարող էր զենք բարձրացնել կամ գնդակ ուղղել այս կամ այն մարդու վրա: Դա իմ անձնական կարծիքն է, ես իրավական հարցերին չեմ խառնվում: Մարդուն պետք է ներկայով էլ դատել: Նա հայրենանվերի դիրքում է հիմա, ինչպես եւ կար անցյալում: Կոմանդոսն էլ, օրինակ, հիմա ԶՈՒ-ում չէ, բայց իր գիտելիքներով օգնում է բանակին»,-շեշտեց նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...